«Ստացանք նամակ Մամուլի շենքում «Առավոտ»-ի զբաղեցրած տարածքն ազատելու պահանջով»․ Աննա Իսրայելյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի իշխանությունների «թեթև» ձեռքը հասել է նաև «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը։ Պետգույքի կառավարման կոմիտեն օրերս նամակով տեղեկացրել է, որ խմբագրությունը պետք է լքի Մամուլի շենքի տարածքը՝ տալով որոշակի ժամանակ դրա համար, գրում է Փաստինֆո գործակալությունը։
Արդեն ավելի քան երեք տասնամյակ՝ 1994 թվականից, «Առավոտի» խմբագրակազմը տեղակայված է եղել հենց այդ շենքում, որը կառուցվել է լրատվամիջոցների համար։ «Բոլորիս հայտնի է, որ մամուլի շենքը կառուցվել է հենց լրատվամիջոցների համար։ Ավելի տարիքով մեր գործընկերները կարող են նույնիսկ վկայել, որ իրենք անձամբ դարակատարում են ունեցել այդ հարցում», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցնում է «aravot.am» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը։
«Առավոտը» Մամուլի շենքում մնացած քիչ լրատվամիջոցներից է։ «Տեսնում էինք, թե ինչպես է մամուլի շենքի կազմը փոխվում, մեզ հետ էլ Պետգույքի կոմիտեն հրաժարվում էր նոր պայմանագիր կնքել։ Վերջին պայմանագիրը մեծ դժվարությամբ երկարաձգեցինք ևս երկու տարով։ Ժամկետը լրանալուն պես անմիջապես ստացանք նամակը՝ տարածքը ազատելու պահանջով», – նշում է Իսրայելյանը։
Թեև տեղի ունեցողը «Առավոտում» ողբերգություն չեն դարձնում, բայց Աննա Իսրայելյանի համար հստակ է՝ սա իշխանությունների վերաբերմունքն է մամուլի նկատմամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում