A
A
Սարի թաղի խոտածածկ հատվածում հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել Սարի թաղի տարածքում հրդեհի բռնկման մասին, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
ՆԳՆ-ից հաղորդել են, որ հրդեհը տարածվել է խոտածածկ հատվածում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։