Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները որևէ արտաքին գործոնի հետ կապելը․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժային որոշումը, եթե այն հակասում է հանրային կարգին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս չկատարել միջազգային արբիտրաժի որոշումը, եթե այն հակասում է հանրային կարգին։ Խոսքը վերաբերում է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշմանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ արբիտրաժի որոշման ճանաչման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ դատարան, որը կարող է մերժել այն հանրային կարգին հակասելու դեպքում։ Նա ընդգծել է, որ արբիտրաժը քննարկել է միայն նախնական ապահովման միջոցների կիրառման հարցը, և վեճի բովանդակային քննությունը դեռ առջևում է։

ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը հիմնավորել է էներգետիկ ճգնաժամի կանխարգելման, հանրային կարգի պահպանման և ընկերությունում հնարավոր չարաշահումների բացառման անհրաժեշտությամբ։

Գալյանի խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատերերի նկատմամբ նախկինում կիրառվել են տույժեր ու տուգանքներ, իսկ հարցը կառավարության օրակարգ է մտել դեռ նախորդ տարում։ Նա հերքել է պնդումները, թե ազգայնացման որոշումը կայացվել է քաղաքական հայտարարություններից հետո։

Նշենք, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնել է կառավարությունը՝ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ։ Սեփականատերերը դիմել են արբիտրաժային դատարան, որի որոշման շուրջ կողմերի մեկնաբանությունները չեն համընկնում։