A
A
Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունը և վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ օրակարգում արձանագրված ձեռքբերումները: Նախարարի տեղակալը նկատել է, որ Չեռնոգորիայի եվրաինտեգրման գործընթացում ունեցած էական առաջընթացի և այս ուղղությամբ առկա զգալի փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունն եվրաինտեգրման վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: