A
A
ՀՅԴ համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը. ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում մեկնարկեց ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական 12-րդ համահայկական բանակումը։ Բանակմանը մասնակցելու են աշխարհի 17 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միություններից շուրջ 400 երիտասարդներ։ Այս բանակումը կազմակերպվում է 14 տարվա դադարից հետո։
Բանակման պաշտոնական բացումը տեղի է ունենում Օղակաձև այգում գտնվող Նեմեսիսի ասպետներին նվիրված հուշարձանի մոտ։
Այնուհետև բանակման մասնակիցները, ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ընկերների, ՀՀ Աժ պատգամավորների մասնակցությամբ երթով կշարժվեն Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։