A
A
«Հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին»․ Արգիշտի Մեխակյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․
Այսօր հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին՝ նոր պաշտոնում իմ առաքելությունը շարունակելու նախաշեմին։
Շնորհակալություն հայտնեցի թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար՝ հատկապես ընդգծելով փոխադարձ վստահության ու միասնականության մեծ նշանակությունը մարզում իրականացված փոփոխությունների և հաջողությունների գործում։
Իմ խոսքում անկեղծ երախտագիտություն հայտնեցի յուրաքանչյուրին՝ ունեցած ներդրման, պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար` ցանկանալով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անդադար առաջընթաց աշխատանքային գործունեության մեջ։
Վերջում վստահեցրեցի, որ նոր պաշտոնում ևս շարունակելու եմ ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը