Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինձ կձերբակալեն, մի բան կգտնեն. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Հուլիսի 8-ին քննչական մարմինները խուզարկություն են իրականացրել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ Լրագրողների հետ կարճ զրույցում Կարապետյանը նշել է․ «Այս ամենին սպասում էինք, պարզապես մի քիչ ուշացան։ Ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»։

Նրա ձեռքում գիրք կար։ Հարցին՝ ի՞նչ գիրք է կարդում, Կարապետյանը պատասխանել է, որ վերցրել է այն, որպեսզի կարդա խուզարկության ընթացքում՝ նշելով, որ արդեն պատրաստ է ձերբակալությանը։