
Իրանական ծագման որոշ ապրանքներ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը սահմանել է նաև 2025 թ. ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա
կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ 2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշմամբ սահմանում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Իրանից Հայաստանի տարածք ներմուծման ծավալների բաշխման կարգ