Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-01_23-39-23
A A
Պաշտոնական

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում (թարմացված)

Հուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 17։40-ին։ Եռահարկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։