«Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու հարցում չի զիջելու». ընկերության տնօրենի ԺՊ-ն գործընթացը քաղաքական է համարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը վերցնելու, հետո նաև այն պետականացնելու կառավարության որոշումը ընկերությունը համարում է քաղաքական: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ բոլոր իրավական ճանապարհներով փորձելու են դա կանխել:
«Շատ վատ կլինի պետական կառավարման պարագայում, իսկ եթե արդեն գիտեն, թե պետականացնելուց հետո ում են տալու, դա արդեն արժանի է քրեաիրավական գնահատականի»,- նշեց Ղազինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենն ասում է՝ Սամվել Կարապետյանը ընկերության պետականացում թույլ չի տալու և զիջման չի գնալու այդ հարցում:
«Սամվել Կարապետյանը մինչև վերջ չի զիջելու», - նշեց Ղազինյանը:
Շարունակությունը՝ սկզմնաղբյուրում․