Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ նշելով․

«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռնունցքների։
 
Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»։
 
Ավելի ուշ նա եւս մեկ գրառում է արել․
 
«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։
 
Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»։