Բացել լրահոսը Փակել լրահոսը
davit-
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

«Սրբազան պայքար» շարժման հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը կալանավորվել է երկու ամսով։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն դատարան էր ներկայացրել 16 ձերբակալվածների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել շարժման ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների տներում։ Վերջինս բերման էր ենթարկվել և մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու ու զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։