
A
A
Կրակոցներ Երևանում. վիրավորը «Բաջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինShamshyan.com. Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամյա Գ. Ե.-ն է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: