Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ 2
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԳՆ-ում կոչ են արել Հայաստանին սթափ գնահատել անվտանգության ապահովման հնարավորությունները

ՌԻԱ Նովոստի։ ՀԱՊԿ-ում անդամակցությունը «սառեցրած» Հայաստանին արժե սթափ դիտարկել իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ Այս կարծիքը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

ՊՄԷՖ-ի շրջանակում զրույցի ընթացքում նա հաստատել է, որ ՀԱՊԿ-ին Երևանի կողմից անդամավճարի չվճարման իրավիճակը կարող է քննարկման առարկա դառնալ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռևս անորոշ է, թե ինչ համատեքստում կընթանա այդ քննարկումը։

«Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը, որը «սառեցրել է», ինչպես իրենք են արտահայտվում, անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների ընդունմանը, բայց նաև չի խանգարում դրան, սակայն, հավանաբար, պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափով։ Որոշումը, ի վերջո, լինելու է հայկական իշխանությունների կողմից», – նշել է դիվանագետը։

Ավելի վաղ փոխնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի անդամավճարը, ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են դիտարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։