
A
A
Վթար՝ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ․ վարորդը եղել է ոչ սթափ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան ժամը 07:15-ին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։
Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»։