Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-15_20-15-15
A A
Քաղաքականություն

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել էէ 224-ի

Իրանում շուրջ 1500 մարդ է վիրավորվել իսրայելական հարձակումների հետևանքով, որոնցից ավելի քան 220-ը զոհվել է, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։

«Իսրայելական ագրեսիան սկսվելուց 65 ժամ անց 1481 մարդ վիրավորվել կամ զոհվել է, նրանցից 1277-ը հոսպիտալացվել է: Ավելի քան 90 տոկոսը խաղաղ բնակիչ է։

522 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 224 մարդ՝ կին, տղամարդ և երեխաներ, զոհվել է»,- գրել է Քերմանպուրը X-ի իր միկրոբլոգում: