Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-12_16-21-40
A A
Պաշտոնական

Պայթյունի ահազանգ գազալցակայանում

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը