Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նոր Կաթողիկոսը կընտրվի Սահմանադրության պահպանմամբ, մեր գործողությունները օրինական են. Խուդաթյան (տեսանյութ)

Աշխատանքային խումբը, որի ձևավորման մասին հայտարարել է վարչապետը, գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը շեշտել է, որ խումբը, հավանաբար, պաշտոնյաներից չի կազմվի, այլ՝ քաղաքացիներից և հնարավոր է՝ հոգևորականներից։ Նա հերքել է քաղաքական մոտիվացիան՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ընկալում է որպես հայ քրիստոնյայի դիրքորոշում։

Խուդաթյանը նշել է, որ ստուգման մեխանիզմներ կլինեն, իսկ բարոյականության և ազնվության հարցերում՝ վստահություն անձի նկատմամբ։ «Ես հաշտ չեմ այն խախտումների հետ, որոնք եղել են եկեղեցու որոշ հոգևորականների կողմից», – հավելել է նախարարը։