Բացել լրահոսը Փակել լրահոսը
502682535_1114935687337482_1148199462535284696_n
A A
Պաշտոնական

Հայաստան է արգելվել ներմուծել նիտրատներով շեղում ունեցող ձմերուկ

ԱՐԳԵԼՎԵԼ Է ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ
 
📌 ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:
 
‼️ Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:
 
🔘 Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: