Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ՊՍԺ կազմին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷմանուել Մակրոնն ընդունել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո։ Երեկ «Պարի Սեն Ժերմենը» Մյունխենում Չեմպիոնների լիգայի եզրափակչում ջախջախեց «Ինտերին» (5:0):
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է փարիզցիներին հաղթանակի կապակցությամբ.
«Փարիզն այսօր Եվրոպայի մայրաքաղաքն է»,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆուտբոլիստները, մարզիչները և ակումբի ղեկավարությունը այցելել են Էլիզեի պալատ, որտեղ նախագահ Մակրոնը շնորհավորել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի պատմական հաղթանակը։
Սա Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ նման ձեռքբերումն է. առաջինը եղել է 1993-ին, երբ «Մարսելը» հաղթել էր «Միլանին»՝ կրկին Մյունխենում։
«Դուք հաղթեցիք հոյակապ ձևով՝ միասնականության, կամքի և փառասիրության շնորհիվ։ Շնորհակալություն՝ երիտասարդության երազանքներն իրականություն դարձնելու համար»,– ասել է Մակրոնը։