Բացել լրահոսը Փակել լրահոսը
502539317_1233143324838519_1041987721867205993_n
A A
Սպորտ

ՊՍԺ-ն պայթեցրեց եզրափակիչը․ խոշոր հաշվով հաղթանակ՝ «Ինտերի» նկատմամբ

Մյունխենի «Ալյանց Արենա»-ում կայացած ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025 թվականի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն վստահ ու տպավորիչ հաղթանակ տարավ իտալական «Ինտերի» նկատմամբ՝ 5:0 հաշվով։

Խաղի մեկնարկից արդեն իսկ ՊՍԺ-ն տիրում էր նախաձեռնությանը։ Արդեն 12-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին բացեց հաշիվը՝ օգտագործելով պահը տուգանայինում։ Ութ րոպե անց փարիզցիները կրկնապատկեցին առավելությունը․ Դուեն եզրափակեց արագ հակագրոհը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը (19 տարեկան)։

Երկրորդ խաղակեսում «Ինտերը» փորձեց ակտիվանալ և կազմակերպել գրոհներ, սակայն ՊՍԺ-ն կրկին առավել եղավ արագ հարձակումներում։ Դուեն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3:0։ Հաջորդ գոլերը խփեցին Խվիչա Կվարացխելիան ու Մայուլուն՝ ամրագրելով փարիզցիների հիանալի հաղթանակը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին։

ՊՍԺ – «Ինտեր»՝ 5:0

Այս հաղթանակով ՊՍԺ-ն նվաճեց իր պատմության առաջին Չեմպիոնների լիգայի տիտղոսը՝ գրելով ակումբի նոր փառապան ճամփան։