Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ Ռուաստանի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին ու որոշիչ տուրում «Կրասնոդար»-ը մրցեց Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Էդուարդ Սպերցյանի թիմին հաջողվեց առավելության հասնել 3:0 հաշվով: Հավաքելով 67 միավոր` «Կրասնոդար»-ը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրաշրջանի հաղթող:

Էդուարդ Սպերցյանը կարիերայում նվաճեց առաջին տիտղոսը: