Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի (տեսանյութ)

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին:  
 
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  
 
Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: 
 
«Մեր կողմից նաև առաջարկ եկավ՝ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի: Եվ տիկին Դիմիտրիուն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին»,-ասաց Սիմոնյանը:
 
Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը նաև տարբեր միջազգային հարթակներում:
 
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Դիմիտրիուն Հայաստանի ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում:
 
«Այն միջազգային հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ: Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,–վստահեցրեց Սիմոնյանը: