Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. տուժել է 8 անձ. ՆԳՆ մանրամասները

Մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։

Հանգամանքները պարզվում են։