
«Արարատ» թենիսի ակումբում ավարտին է մոտենում միջազգային «Rosa Prudnikova Cup» մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Օղակաձև այգու 4-րդ գոտում գործող «Արարատ» թենիսի մարզական ակումբում ավարտին է մոտենում «Tennis Europe Juniors Tour U12 – Rosa Prudnikova Cup» միջազգային մրցաշարը։ Մրցաշարը ընդգրկված է Եվրոպական թենիսի ֆեդերացիայի պաշտոնական օրացույցում և դասվում է երկրորդ կատեգորիայի մրցաշարերի շարքին։
Այս պրոֆեսիոնալ մրցաշարին մասնակցում են ավելի քան քառասուն պատանի մարզիկներ՝ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից։ Մրցումները ընթանում են միջազգային վարկանիշային միավորների համար, ինչը մասնակիցների համար ստեղծում է պատասխանատու և մրցակցային միջավայր։
Մրցաշարը անցկացվում է Թենիս Եվրոպայի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո։
Մրցաշարի ավարտին՝ մայիսի 17-ին, ժամը 15:00-ին, կկայանա պաշտոնական ամփոփման արարողությունը, որի ընթացքում կհանձնվեն մեդալներ և գավաթներ լավագույն մարզիկներին։
Միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են մարզասեր հանրության և լրատվամիջոցների ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով այս կարգի մրցաշարերի նշանակությունը հայաստանյան սպորտի միջազգային ներկայության ամրապնդման հարցում։
«Արարատ» թենիսի մարզական ակումբ