Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ զուգարանից չեն օգտվում (տեսանյութ)

Հասարակություն
78c5685f5cdd75d2c99c7464db1f8411

Ինչո՞ւ ավելորդ 100 դրամ ծախսել, եթե մոտակայքում մետրոյի անցումներ կան: Մեր համաքաղաքացիներից շատերն են այդպես մտածում, եւ իրենց բնական կարիքները հոգում անցումներում` չբացառելով նույնիսկ Երեւնաի կենտրոնը:

Եթե ծայրամասերում դրա պատճառաբանությունը հասարակական զուգարանների բացակայությանն է, ապա «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի անցումում առաջացած գարշահոտ վիճակը ուղղակի անհասկանալի է այն դեպքում, երբ ընդամենը 20 մետր հեռավորության վրա տեղադրված է հասարական զույգ զուգարաններ:

«Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումով անցնող Վալերիա Սարգսյանը նման վիճակը չի կապում գումարի հետ. «Եթե ինչ-որ մեկը նախընտրում է մետրոյի անցումը հասարակական զուգարանի փոխարեն, դա արդեն ուղղակի ազգի մենթալիտետի մասին է խոսում: Ամեն մի ընտանիք պետք է իր երեխային դաստիարակի, որ անհեթեթություն է մետրոյի անցումի տակ ինչ ուզենան անեն»,- ասաց նա:

Իսկ Գառնիկ Եղիազարյանը այդ կարծիքին չէ: Ըստ նրա` այդտեղ են մարդիկ հոգում իրենց բնական կարիքները, որովհետեւ չեն կարողանում զուգարանին հասնել:

Մետրոյի մոտ տեղադրված հասարակական զուգարանը հսկող տիկին Անժելան բողոքում է. «Մենք մեզ ժամանակակից քաղաքակիրթ ազգ ենք ձեւացնում, սակայն իրականությունն այլ է: Մի օր դուռն են ջարդում, մի օր` կողպեքը, մի օր` լվացարանը: Ամեն օր ստիպված ենք վերանորոգել»:

Տիկին Անժելան նկատում է, այս զուգարանները մեծ պահանջարկ ունեն, չնայած դրան, ըստ նրա` օգտվողների թիվը օրը 50-ը չի գերազանցում: Իսկ մյուսները ուղղակիորեն չեն օգտվում քաղաքակիրթ տարբերակից, քանի որ հսկիչի ենթադրությամբ` գումար չունեն: «Շատ երիտասարդներ կան, որոնք չեն ուզում վճարել, որովհետեւ չեն աշխատում: Մորքուր, փող չունենք կթողես մտնենք,-ասում են: Բայց մորքուրը ստեղ նստած կարող է երկու, երեք մարդ անվճար թողնել, բայց ես չեմ կարող բոլորին անվճար թողնել: Ես դրա համար եմ, չէ՞, փող ստանում»:

Գումարից բացի, մեր քաղաքացիները զուգարանից չօգտվելու իրենց պատճառն ունեն: Պարզվում է տիկին Անժելան իր գործը սկսում է ժամը 9-ին եւ վերջանում է ժամը 22-ին, երբ մեր համաքաղաքացիների մի մասը դեռ տուն վերադառնալու մտադրություն էլ չունի: Կողքին գործող թերթի կրպակի աշխատակիցը նկատեց. «Մետրոյի անցումները հիմնականում որպես զուգարան օգտագործում են ժամը 22-ից հետո: Եթե հրապարակի շատրվանները միացված են մինչեւ ժամը 23-ը, ապա, ինչո՞ւ է զուգարանը մինչեւ այդ ժամն աշխատում»: