Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Պաշտոնական

Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 23 սմ-ով

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։

Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով:

Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով:

Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: