Փաշինյանը փայլուն կառավարում է. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին ու Հայաստանին են պատկանում, և դա քննարկման ենթակա չէ: Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետի՝ ՌԴ մեկնելու որոշմանը:
«Մենք 300 հազար զոհ ենք տվել՝ ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ: Եթե ինձնից ուզում եք որևէ այլ գնահատական, ես չունեմ այլ գնահատական»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա՝ վարչապետի իմփիչմենթի հարց բարձրացնելու: Դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակում»:
Հարցին՝ այսինքն՝ վարչապետը փայլուն կառավարո՞ւմ է, ԱԺ փոխնախագահը դրական պատասխան տվեց. «Այո՛, նա փայլուն կառավարում է բոլոր ոլորտներում»: