Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաեւ բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը խմբագրական բնույթի 10 առաջարկ է ներկայացրել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: