
A
A
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։
Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 142,95 գրամ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։