A
A
ԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի և ԴՕԿ կուսակցության առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։
Ուրիխանյանը չի ներկայացրել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանք։ Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաև Ղուկասյանի գրանցումը։
Փաստաբանի միջնորդությունը՝ հարցը հետաձգելու վերաբերյալ, ԿԸՀ-ն չի ընդունել՝ նշելով, որ դա իր լիազորություններից դուրս է։