Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը Ռուբեն Մխիթարյանին ևս պաշտոն է առաջարկում․ (տեսանյութ)

Այսօր լրագրողները ընդդիմադիր ուժերի Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու նիստի ժամանակ անակնկալ մատուցի, իր գլխավորած «Կումունիստական կուսակցության» ցանկից ավագանու անդամ տանի՝ ՔՊ-ի թեկնածուին դարձնելով քաղաքապետ։

Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ինչ անակնկալ պիտի լինի ո՞ր։ Մեզանից մարդ տանի՞, մենք ավելի շատ իրանցից կտանինք, քան իրենք մեզանից, ուրեմն ես էդքան թույլ մարդ եմ, հա՞։ Հլը դու ինձ նայի, ապրածիս նայի, ուրեմն ՔՊ-ան կարող է մեզանից մարդ տանի ու մենք չե՞նք կարող իրենցից տանել։ Ես էդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք, կտեսնենք։ Ես գիտեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, գիտես ինչի՞, որովհետև Աստված ընդ մեզ է, որովհետև ժողովրդի էդքան ձայները՝ մաքուր, անարատ, տվել է մեզ»։