Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վայոց ձորում և Սյունիքում աղմկոտ գոտիներ են տեղադրվում՝ ճանապարհների անվտանգության համար

 
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ։ Աղմկոտ գոտիներ են տեղադրվել նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող որոշ տեղամասերում
(ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում)։
 
🔹Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։
 
🔹Աշխատանքները տարվում են ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում։