A
A
Ջոն վան՛տ Սխիպի հետխաղային մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ խաղի գրանցված արդյունքն օրինաչափ է համարում:
«Երկու թիմերի հիմնական տարբերությունն այն էր, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ էր ցուցադրում: Գրանցված արդյունքն օրինաչափ է: Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ, դժվար է այլ արդյունք ակնկալել»,-լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սխիպը: