Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։ Բանախոսներ՝ ✅ Նաիրա Բաբայան՝ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ ✅ Սերգեյ Գաբրիելյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ ✅ Անահիտ Մկրտչյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Առողջության պահպանման իրավունքը քրեակատարողական հիմնարկներում պահվող՝ ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներից է։ Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո: «2023 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքները շարունակում են վկայել, որ գործող ինստիտուցիոնալ ենթակայության պայմաններում բժշկական անձնակազմի նկատմամբ ազատությունից զրկված անձանց վստահությունը դեռևս բավարար մակարդակի չէ: Խնդրահարույց է նաև այն, որ պացիենտները բժշկական անձնակազմի համար առաջին հերթին դեռևս շարունակում են ընկալվել որպես հանցանք կատարած անձինք: 2023 թվականին շարունակել են արձանագրվել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ»,- նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023-ի տարեկան զեկույցում։ Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։