
A
A
«Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին». Տիգրան Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ադրբեջանի քաղաքական հավակնություններին և քարոզչական մարտերին զուգահեռ բավականին վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ:
Կարծում եմ, որ իմաստ չկա երկար խոսելու այն մասին, թե ինչ սպառնալիքներ իր հետ կարող է բերել մեր հարավային հարևանի նկատմամբ հնարավոր ագրեսիան:
Բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և Հայաստանի հետ բազմաթիվ թելերով է կապված, այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա:
Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև տարբեր կերպ առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին և իրադրությունը հատկապես այս փուլում անչափ զգայուն է ու վտանգավոր:
ԱՄՆ-ից հնչող կոշտ բառամթերքն ու դրան ի պատասխան, Իրանից հնչող սուր արձագանքը, համենայդեպս, այս փուլում իրադրային լիցքաթափում չեն ենթադրում:
Ստեղծված իրավիճակում, թե ինչ ծառայություններ են առաջարկում Թուրքիան ու Ադրբեջանը և ինչ գին են պահանջում հակաիրանյան ճակատին իրենց` այս կամ այն չափով մասնակցությունն ապահովելու համար, կերևա որոշ ժամանակ հետո: