A
A
Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարին, սակայն․․․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարին։
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ ցանկացած զինադադար պետք է հանգեցնի երկարատև խաղաղության։
«Համաձայն եմ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու առաջարկին, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության»,- ասել է նա։
Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ջանքերի համար և ասել, որ Ռուսաստանը պետք է Վաշինգտոնի հետ խոսի մանրամասների մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ասել է, որ Մոսկվան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, սակայն «լուրջ հարցեր ունի» այս առիթով։ Պուտինի խոսքով՝ ինքը կցանկանար դրանք քննարկել ԱՄՆ-ի հետ, հնարավոր է ուղղակիորեն նախագահ Դոնալդ Թրամփի։
Կրեմլի ղեկավարը հանդես է եկել 30-օրյա հրադադարի առաջարկի օգտին։ Միևնույն ժամանակ նա լրագրողներին ասել է, որ, իր կարծիքով, «մենք պետք է խոսենք մեր ամերիկացի գործընկերների հետ... Գուցե հեռախոսով խոսենք նախագահ Թրամփի հետ և քննարկենք դա նրա հետ»։