Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար․ «Խաղաղության պայմանագրի դրույթները պարտադիր կատարման ենթակա կլինեն»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին։

Նրա խոսքով՝ պայմանագրի շրջանակում քննարկվում են սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միջազգային իրավական հարթակներում միմյանց դեմ հայցերից հրաժարումը և այլ դրույթներ։

Միրզոյանն ընդգծել է, որ պայմանագիրը, ստորագրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո, ենթակա է պարտադիր կատարման։ Նա նշել է, որ Հայաստանը արդեն հայտնել է իր մոտեցումը Ադրբեջանի 12-րդ խմբագրության վերաբերյալ և առաջիկայում կշարունակի քննարկումները։

Հստակեցնող հարցին, թե արդյոք Հայաստանի դիրքորոշումը փոփոխվել է, Միրզոյանը պատասխանել է, որ այն համապատասխանում է Հայաստանի շահերին, խաղաղության օրակարգին և արդի մարտահրավերներին։