A
A
Հայաստանի հավաքականը կմեկնի Աստանա
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը այսօր կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հուլիսի 20-31-ը կանցկացվի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Մեր թիմը 13 քաշային կարգերից ներկայացուցիչներ կունենա 9 քաշերում: Դրանք են 46 կգ քաշային Հայրիկ Նազարյանը, Էրիկ Պետրոսյանը (48 կգ), Հենրիկ Հովհաննիսյանը (52 կգ), Վալերի Գալստյանը (54 կգ), Արշակ Գրիգորյանը (60 կգ), Ռադիկ Գրիգորյանը (63 կգ), Գոռ Ջեւելիկյանը (66 կգ), Նարեկ Մանասյանը (70 կգ), Սերյոժա Հակոբյանը (+80 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Ֆեդյա Ալեքսանյանը:
Մեր թիմը մրցաշարին պատրաստվելու համար 12-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Աբովյանում:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 50 երկրներ: