A
A
«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը չի ընդգրկվի այս քառօրյայի օրակարգում։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ, որոշվել է հետաձգել դրա քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ քննարկումն ավելի երկար է տևել, քան օրենքով սահմանված վերջնաժամկետը, ուստի այն կքննարկվի հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստի ընթացքում։