Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը» թեմայով։
Բանախոսներ՝
✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
✅Սամսոն Գալստյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ փաստաբան Ս․ Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ փորձել են համոզել ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին ինքնակամ գնալ իրենց հետ, հանձնվել ՌԴ-ին։
Ըստ ՀՔԱՎ գրասենյակի՝ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են ՌԴ քաղաքացիների։ 2024 թ․մարտին ՀՔԱՎ գրասենյակն ահազանգեր է ստացել քաղաքական հետապնդումից խուսափած և Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիներից։
_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։