
A
A
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալներ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները:
Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:
Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:
