A
A
«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի կին պատանդների
Աջակցիր «Ա1+»-ին«Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեինէ փոխանցել չորս իսրայելցի զինծառայող կին պատանդների:
Չորս կանանց դուրս են բերել Գազա քաղաքի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։
Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ:
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի 50 պաղեստինցու մեկ պատանդառված զինվորականի դիմաց, մեկ քաղաքացիական պատանդի դիմաց էլ 30 պաղեստինցի բանտարկյալի։