A
A
«Երկաթե» նվեր բարեկամ հույն ժողովրդի կողմից` Լոռիին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռիում ջրհեղեղից թերեւս ամենաշատ տուժած բնակավայրը ՝Քարկոփը օրեր անց ավտոմոբիլային կամուրջ կունենա: Նորը նախկինի տեղում է կառուցվում` մինչեւ 40 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ, հայտնում է Անկյուն+3-ը։
« Սյուներ ենք ուզում դնենք,հենակներ, որ դրանք դնենք էդ ժամանակ 40 տոննա կդառնա »,-ասում է աշխղեկ Մանվել Տիտանյանը:
Կամուրջը, ինչպես նշվեց, հավաքովի է,մետաղական ու նվեր է աղետից տուժած Լոռիին՝ հույն ժողովրդի կողմից:
« Շատ շնորհակալ ենք՝ թեկուզ եւ ժամանակավոր կամուրջ ունենալու համար »,-ասում է Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը :