Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 «Հունվար-նոյեմբերին ունենք արտահանման մոտ 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 տոկոս աճ։ Մշակվող արդյունաբերությունը 10,8 տոկոսով է աճել, ծառայությունների աճը կազմել է 6,3 տոկոս, շինարարության աճը՝ 14,9 տոկոս։ Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա, ըստ էության, մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ, մասնավորապես 2019 թվականի։ Կարծում ենք, որ հիմա արդեն մտել ենք կայունության փուլ եւ նման ցուցանիշներ պահպանելը՝ 6,7, թեկուզ 5,5 տոկոս տնտեսական աճ ունենալն արդեն իսկ բավականին բարձր ցուցանիշ է համարվելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախկինում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն էր, դա քննադատվում էր եւ կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ։ Բայց այժմ, ըստ Պապոյանի, տնտեսական աճի մեջ ծառայություններն իրենց տեղը զիջել են շինարարությանը եւ արդյունաբերությանը։