A
A
Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ 119-րդ Կոնգրեսի աշխատանքների առաջին օրը ստորին պալատի օրենսդիրներն քվեարկությամբ ընտրեցին Մայք Ջոնսոնին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ։
Փաստորեն, հանրապետական գործիչը պահպանեց այդ պաշտոնը, որը նա զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։
Թեև օրվա սկզբին կասկածներ էին հնչում, թե արդյոք Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող հանրապետականները կողմ կքվեարկեն Ջոնսոնի թեկնածությանը, իսկ նախորդ օրերին որոշ հանրապետական օրենսդիրներ բարձրաձայնել էին իրենց բացասական մոտեցումը նրա վերընտրության առնչությամբ, սակայն, ի վերջո, Լուիզիանա նահանգը ներկայացնող 52-ամյա Մայք Ջոնսոնի օգտին քվեարկեցին Ներկայացուցիչների տան 220 հանրապետաններից 218-ը։
Այսինքն, նա կարողացավ ստանալ Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնության ձայները և վերընտրվեց խոսնակի պաշտոնում։
ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ունի 435 պատգամավոր։