Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն

«2025 թվականը պակաս բարդ չի լինելու»․ Սամվել Բաբայան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ուղերձը․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորն այն ժամանակն է, երբ մենք խորհում ենք անցյալի մասին, գնահատում ներկան և ձգտում ապագային՝ լի նոր սպասումներով ու երազանքներով։

2024 թվականը մեր պատմության փորձություններով ու դասերով հարուստ հերթական էջն էր: Պետական և քաղաքական գործունեության իմ հարուստ փորձը հուշում է, որ 2025 թվականը պակաս բարդ չէ լինելու։ Այս մասին՝ առաջիկայում։

Իսկ տարեմուտի շեմին մաղթում եմ, որ Նոր տարին բոլորիս ընտանիքներին պարգևի առողջություն, խաղաղություն և ուրախություն, մեր երկրին՝ կայունություն և բարօրություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։