Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capդֆդture
A A
Մարզեր

Տույժեր՝ հարկերը չվճարող քաղաքացիներին (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ն անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն էր: Սահմանված ժամկետում հարկային պարտավորություները չվճարած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմաբ Ալավերդու համայնքապետարանը տույժեր կհաշվարկի: Բացի այս, որպեսզի բնակիչներին ժամանակին վճարեն հարկերը, համայնքապետարանը նաև այլ գործիքներ է կիրառում: 

   «Մի ժամանակ պարտք ունեցող բնակիչներին զրոյական տեղեկանքները հեշտությամբ էին տրամադրվում, հիմա՝ այդպես չէ: Պարտքերը մինչև չեն վճարում, տեղեկանքը չի տրամադրվում»,-ասում է Դավիթ Ղումաշյանը:

Ալավերդի համայնքի ղեկավարը բացատրում է հարկային պարտավորությունները ժամանակին վճարելու կարևորությունը և, թե ինչպես են  սեփական եկամուտները ծախսվում համայնքում՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Համայնքը՝ տարիներով հարկ չվճարող քաղաքացիների դեֆիցիտ չունի: Կուտակված պարտքերը պետությանը չվճարող քաղաքացիները տարբեր պատճառաբանություններ ունեն:

  Պետությունը հիմա այսպիսի մի քաղաքականություն ունի. այն համայնքերը, որոնք հարկերի հավաքագրումը 100 տոկոսով չեն կատարում, պետական ծրագրերից զրկվում են,- ասում է Դավիթ Ղումաշյանը:

Անկյուն+3