A
A
Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ բանավեճին. Օսկանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քավելու, իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Պատերազմից հետո սկսվել է այդ արդարացման գործընթացը, եւ այսօր նոր դրսեւորում է ստացել, կարծես թե Փաշինյանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը»,- ասել է նա։
«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի՝ հանրային բանավեճ անցկացնենք»,- նշել է Օսկանյանը։