Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայկ մարության
A A
Քաղաքականություն

Պահանջո՛ւմ ենք ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից եւ պահպանել 1 ուղեւորության համար 100 դրամ սակագինը․ Մարության

Սիրելի հայրենակիցներ,
 
Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով եւ փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երեւանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել եւ զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաեւ փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։Գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում եւ երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից եւ պահպանել 1 ուղեւորության համար 100 դրամ սակագինը։
 
Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը եւ բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։
 
Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին։